Language Checklist/Հայերեն
Ուսանող ե՞ս։ Այո՛, ուսանող եմ։ Ո՛չ, ուսանող չեմ։ Ու՞ր եմ գնում հիմա։ Դու հիմա դպրոց ես գնում։ Դու չես գնալու աշխատանքի։ Ի՞նչ էր նա մեզ ասում։ Նա ինձ լավ բաներ էր ասում։ Նա քեզ վատ բաներ չէր ասում։ Ո՞վ գիտի ամեն ինչ գիտի գիտության մասին։ Նա ամեն ինչ գիտի գիտության մասին։ Բայց նա ամեն ինչ գիտի պատմության մասին։ Ինչպե՞ս էր թվում։ Այնքան էլ լավ տեսք չուներ։ Իրականում սարսափելի տեսք ուներ։ Ի՞նչ ես արել բոլոր գրքերով։ Մենք գրքերը ոչ մեկին չենք վաճառել։ Մենք գրքերը տվել ենք երեխաներին։ Քանի՞ անգամ էր տղան արդեն դիտել այդ ֆիլմը։ Տղան արդեն մի քանի անգամ էր դիտել այդ ֆիլմը։ Տղան այդ ֆիլմը միայն մեկ անգամ չէր դիտել։ Ի՞նչ կանեն նրանք այնտեղ։ Հավանաբար նրանք մեզ մի բարիք կանեն։ Նրանք երբեք չեն լքի մեզ։ Որտե՞ղ կցանկանար մնալ քո ընկերը։ Իմ ընկերը անպայման կցանկանար տանը մնալ իր ընտանիքի հետ։ Իմ ընկերը չէր ցանկանա քեզ հետ դուրս գալ։ Ի՞նչ անեմ վաղը։ Վաղը դու մեր տուն կգաս ճաշի։ Դու ամբողջ գիշեր չես կարող սովորել։ Ե՞րբ պետք է այդ մարդը դուրս գա սենյակից։ Այդ մարդը պետք է անմիջապես դուրս գա սենյակից։ Այդ մարդը չպետք է շարունակի լսել մեր զրույցը։ Որքա՞ն արագ կարող է շունը վազել։ Շունը կարող է շատ արագ վազել։ Բայց շունը չի կարող մեքենայից ավելի արագ վազել։ Ի՞նչ կարող են մարդիկ անել, որպեսզի աշխարհը ավելի լավ տեղ դառնա։ Մարդիկ միշտ կարող են ճշմարտությունն ասել։ Մարդիկ կարող են խուսափել անընդհատ ստելուց։ Կարծում եք՝ այս գիրքը կարող է ինչ-որ բանի կարիք ունենալ։ Այո, կարծում եմ՝ այս գիրքը կարող է նոր շապիկի կարիք ունենալ։ Ոչ, չեմ կարծում, որ այս գիրքը կարող է ինչ-որ բանի կարիք ունենալ։ Ինչո՞ւ են իմ երեխաները թաքնվում։ Որովհետև ձեր երեխաները կարող են գաղտնիք ունենալ։ Նրանք կարող են չցանկանալ դրա մասին ոչ մեկին պատմել։ Բավարար քանակությամբ խմիչքներ կան երեկույթի համար։ Այո, ամեն ինչ շատ կա։ Ոչ, ինչ-որ մեկը պետք է խանութից գարեջուր բերի։ Ժամը քանի՞սն է սկսվում ֆիլմը։ Ֆիլմը շուտ չի սկսվում։ Ֆիլմը սկսվում է ժամը 22:00-ին։ Ի՞նչ նվեր պետք է գնեմ մայրիկիս համար։ Դու պետք է այդ գեղեցիկ մատանին գնես քո մոր համար։ Դու չպետք է այդ տգեղ հագուստը գնես։ Քանի՞ տարեկան է քո հայրը։ Իմ հայրը շատ մեծ չէ։ Իմ հայրը քառասունինը տարեկան է։ Որքա՞ն է արժենալու այս մեքենան։ Այն ոչինչ չի արժենալու։ Այն նվեր է լինելու ընկերության կողմից։